ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Վրաստանում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի
00:00, 21.06.2022 | mamul.am
6853 | 0

Թբիլիսիում հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Եվրոմիությանը Վրաստանի ինտեգրմանը, հայտնում է Sputnik Գրուզիան։

Գործողությունը տեղի է ունենում ԵՄ գագաթնաժողովի նախօրեին (հունիսի 23-24), որտեղ քննարկվելու է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը։ Անցյալ շաբաթ Եվրոհանձնաժողովը բոլորին, բացի Վրաստանից, խորհուրդ տվեց առայժմ պահպանել կոնկրետ պայմանները։

Ռուսթավելի պողոտայում հավաքվել էին ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողական միավորումներ տարբեր բուհերից։
Ակցիայի կազմակերպիչը իշխանություն նկատմամբ ծայրահեղ քննադատական դիրքորոշում ունեցող քաղաքացիական «Ամոթ է» շարժումն է։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս շարժումն անվանում են իրենց հիմնական մրցակցի՝ ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը։

Հենց «Ազգային շարժմանն» ու նրա համախոհներին են իշխանությունները բազմիցս մեղադրել իրենց լոբբիստների միջոցով Արևմուտքին Վրաստանի դեմ հրահրելու մեջ, որպեսզի երկիրը «Վրացական երազանքի» օրոք չստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Ակցիայի վայրին հարող տարածքում մոբիլիզացվել են ՆԳՆ ուժերը։

Ցույցի մեկնարկից քիչ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել, որում նշել է հանրահավաքում հանգստության պահպանման կարևորությունը։ Ավելի վաղ նախագահը մեղադրել էր և՛ «Վրացական երազանքին», և՛ ընդդիմությանը այն բանում, որ Եվրոհանձնաժողովը դեռ խորհուրդ չի տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր