ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին»․ Վահե Դավթյան
10:12, 21.06.2022 | mamul.am
4246 | 1

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել այդ հաղորդակցությունը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռք բերված պայմանավորվածություններից:
Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող: Դե իսկ Հայաստանի կողմից դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծվել են: Ս.թ. փետրվարից, ինչպես գիտենք, հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններ-թրեյդերները կարող են նաև էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր