ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Վահե Ղազարյանի հրամանով Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
12:00, 21.06.2022 | mamul.am
4507 | 1

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր