ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Սաղաթելյանի արձագանքը՝ Վանեցյանի որոշմանը
15:36, 21.06.2022 | mamul.am
10672 | 0

Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում.

««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր