ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.46, EUR 400.80, RUB 6.70, GBP 456.43
+24 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Լիտվան սահմանափակել է նաև բեռների ճանապարհային տարանցումը դեպի Կալինինգրադ
18:30, 21.06.2022 | mamul.am
3581 | 0

Կալինինգրադի մարզի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Լիտվան երկարացրել է Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններից Կալինինգրադի մարզ արգելված ապրանքների և բեռնափոխադրումների ճանապարհային տարանցման սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Բեռնափոխադրումների տարանցման մասնակի սահմանափակումները վերաբերում են նաև Լիտվայով անցնող ավտոմոբիլային տրանսպորտին։ Ուստի, ինչպես նաև երկաթուղով, այդ ապրանքներն այսօր կարող են փոխադրվել միայն ծովային ճանապարհով»,- նշել են մամուլի ծառայությունից։ Գործակալությունը նշում է, որ այս տեղեկությունը միանգամից հաստատվել է մի քանի ընկերություններում, որոնք զբաղվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ Հրատարակությունը նշում է, որ Լիտվայի մաքսայինն արդեն մեքենաներ է տեղակայում բելառուսա-լիտվական սահմանին՝ Մեդինինկայի անցակետում։ Արդյունքում այնտեղ բեռնատար գնացքների մեծ հերթ է գոյացել։

Ավելի վաղ Լիտվական երկաթուղին ծանուցել էր Կալինինգրադին, որ հունիսի 18-ից կդադարեցվի ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը։ Նախնական գնահատականներով՝ ապրանքների 40-50%-ը, որոնք փոխադրվում էին Կալինինգրադի և այլ շրջանների միջև, հայտնվել են փոխադրումների արգելքի տակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր