Ֆիննական ներկերի և լաքերի արտադրող Tikkurila-ն մամուլի հաղորդագրություն է տարածել Ռուսաստանից հեռանալու մասին։ Զեկույցում ասվում է, որ ընկերությունը հատուկ գործողության մեկնարկից հետո շարունակել է գործել նվազագույն մակարդակով՝ Ռուսաստանում աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով և չի վաճառել իր արտադրանքը ռուսական պետական ձեռնարկություններին և ավիացիոն արդյունաբերությանը։ Սակայն ընկերությունը չի կարողանում շարունակել կայուն աշխատանքը և որոշել է հեռանալ Ռուսաստանից։ 2022 թվականին Ռուսաստանում ստացված շահույթը ընկերությունը կփոխանցի բարեգործական կազմակերպություններին։ Ռուսաստանում ընկերությունն ուներ երեք արտադրամաս, երեք ուսումնական կենտրոն, տասը պահեստ, ինչպես նաև լոգիստիկ կենտրոններ։ Մոտ հազար մարդ աշխատել է ընկերության կառույցներում միայն Ռուսաստանում։ |