ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հնդկաստանը կարող է հայտնվել քաղցի շեմին
22:42, 22.06.2022 | mamul.am
4639 | 0

Պահանջարկի աճի պատճառով Հնդկաստանի տնտեսությունը բախվում է բրնձի գնի տագնապալի աճին։ Այս մասին հայտնում է Economic Times-ի տեղական գործակալությունը։

Հնդկաստանում բրնձի պահանջարկն աճել է Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների կրճատման, ինչպես նաև Հինդուստան թերակղզում երաշտի պատճառով։ Բնակչության մի զգալի մասն սկսեց նախընտրել ավելի էժան բրինձը հացահատիկից։

Առայժմ փորձագետներն ասում են, որ պետք չէ շատ անհանգստանալ, քանի որ Հնդկաստանը բավականին թույլ է տուժել պարենային ճգնաժամից, սակայն, եթե բրնձի գների աճը շարունակվի, հետևանքները կարող են լինել անկանխատեսելի՝ ընդհուպ մինչև հումանիտար աղետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր