ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ է Հայաստանի նախագահն ասում դա». Հակոբ Բադալյան
02:06, 24.06.2022 | mamul.am
4633 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանևրելու իրավուքից»: Երեկ և այսօր լրատվամիջոցներով տարածվում է Հայաստանի նախագահի այդ խոսքը, որ արտահայտել է Հանրային հեռուստաընկերությանը հարցաազրույցում: Վահագան Խաչատրյանի խոսքը վերաբերում է «Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու» վերաբերյալ կոչերին:
Հասկանալի է լիովին, թե ինչ է ասում Հայաստանի նախագահը: Բայց, հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Հայաստանի նախագահն ասում դա: Որովհետև, ըստ իս, հենց փաստը, որ Հայաստանի նախագահն ասում է դա՝ որ, երբ իշխանությունը հայտարարի, կզրկվի մանևրի հնարավորությունից, ինքնին արդեն մանևրի հնարավորության վրա ազդող հանգամանք է:
Այդպիսի «բացատրություն» կարող է հնչել փորձագիտական դաշտից, բայց Հայաստանի հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ունենա այդ հարցի այլ պատասխան, հաջորդ հարցազրույցների համար»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր