ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Խոսրովի անտառ»-ի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ. ՇՄՆ
11:36, 23.06.2022 | mamul.am
3420 | 0

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ:
Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:
Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնում ենք, որ բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր