ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչպես ասում են՝ ճշմարտության հերթական ժամն է»․ վարչապետ
11:30, 23.06.2022 | mamul.am
5439 | 0

«2021թ․ արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ի սկզբանե ավել ենք կատարել՝ 147 միլիարդ դրամով։ Այսօրվա դրությամբ 2022թ. եկամտային մասի կատարաման տեմպի առումով մոտավորապես 46 մլրդ դրամ ավել հավաքագրումներ ունենք»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդն ավելանում է։ «Պետական բյուջեում հավելված ունենք, որտեղ նախատեսել ենք ծրագրեր, որոնք էդ պահի դրությամբ բյուջետային շրջանակի մեջ չի տեղավորվել, և մենք պահել ենք հենց էս դեպքերի համար։ Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն»,- նշեց նա։

«Ինչպես ասում են՝ ճշմարտության հերթական ժամն է․ հիշում ենք բոլորս, թե բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էին տեղի ունենում։ Մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան։ Հիմա խնդրում եմ էդ անհետաձգելի ծրագրերը բերեք՝ տեսնենք»,- ասաց վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր