ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+22 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մայիսին պատմական նոր ռեկորդ ունենք»․ Փաշինյան
12:36, 23.06.2022 | mamul.am
4568 | 3

«Ուզում եմ արձանագրել, որ մայիս ամսին նոր պատմական ռեկորդ ունենք․ Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ»,- այսօր՝ Կառավարության նիստին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022-ի մայիսին՝ 2021-ի մայիսի համեմատ, աշխատատեղերն ավելի են 38 հազար 273-ով կամ՝ 6 տոկոսով, իսկ 2019-ի մայիսի նկատմամբ ավելի են 72 հազար 359-ով կամ՝ 12 տոկոսով։ Այսինքն՝ 2018-ի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով»,- ասաց նա։

«Հաջորդ կարևոր նորությունը, որն էլի ռեկորդային ցուցանիշ է, աշխատավարձի ֆոնդն է, որը մայիսին կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ և նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 միլիոն դրամով»,- նշեց վարչապետը:

«Հաջորդը հարկային ցուցանիշն է, եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը 2021 թվականի մայիս ամսվա նկատմամբ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով»,- ընդգծեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր