ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպես են Շատունովին տեղափոխում հիվանդանոց. բացառիկ կադրեր
14:06, 23.06.2022 | mamul.am
11820 | 0

Տեսախցիկներն արձանագրել են ռուսական էստրադայի երգիչ Յուրի Շատունովի կյանքի վերջին րոպեները։ Կադրերում երևում է՝ ինչպես են երգչին հիվանդանոց տեղափոխած ընկերներն օգնում նրան դուրս գալ մեքենայից:

Հիշեցնենք՝ «Ласковый май» խմբի մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում՝ սրտային անբավարարության պատճառով:

МК-ն գրում է, որ դեպքի օրը երգիչը գտնվել է Դոմոդեդովո քաղաքային թաղամասի ամառանոցում՝ ընկերների հետ: Ուրախ երեկո են անցկացրել՝ խեցգետին կերել, գարեջուր խմել: Շատունովի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: «Ինձ մոտ սպազմ է»,- ասել է նա:

Ընկերներն անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները, իմանալով հասցեն, խորհուրդ են տվել տեղափոխել մոտակա հիվանդանոց, քանի որ այդպես ավելի արագ կլինի։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, որտեղից, հաշվի առնելով ծանր վիճակը, տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց։ Շատունովի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր