Այսօր՝ հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Նշենք, որ Վարդազարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված էին։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, պարզապես հրապարակվում է այսօր։ |