ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վրաստանն ավելի է արժանի ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան». Ղարիբաշվիլի
18:30, 23.06.2022 | mamul.am
6122 | 0

Վրաստանն ավելի արժանի էր ԵՄ թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, ես չեմ նախանձում ոչ մեկի հաջողությանը, ընդհակառակը, ուրախ եմ ուկրաինացիների և մոլդովացիների համար, բայց Վրաստանն ավելիին էր արժանի, եթե այս երեք երկրներից որևէ մեկն արժանի էր դրան, դա մենք էինք: Ընկերներ, մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր աշխարհում իրավիճակն այլ է, ամբողջ աշխարհում շատ բարդ գործընթացներ են զարգանում, մենք պետք է հանգիստ ընդունենք դա և շարունակենք զարգանալ՝ հզորացնելով մեր երկիրը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր