ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՔՊ-ն արտահերթի է պատրաստվում. դատավորներ կընտրեն. «Հրապարակ»
09:24, 24.06.2022 | mamul.am
2851 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 27-ի ԱԺ արտահերթ նիստով համալրվելու են վճռաբեկ դատարանի թափուր տեղերը։ ԲԴԽ-ն 10 տեղի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։ Նա այն դատավորն է, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գասպարյանը պահանջել էր՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչել, դատավորն առաջարկել էր՝ կա՛մ փոխել պահանջը, կա՛մ իր որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Հետո վերաքննիչը բավարարել էր բողոքը և հիմնավոր չէր համարել դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը:

Ի դեպ, ներկայացված է նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը։ Երեկ երեկոյան ՔՊ խմբակցության նիստում պատգամավորներին ասվել է, թե ում պետք է ընտրեն։ Չի բացառվում, որ արտահերթի օրակարգ խցկեն նաև «Պաշտպանության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը և այլ նախագծեր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր