ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.09, EUR 411.41, RUB 6.62, GBP 488.16
+28 °C, +24 °C ... +38 °C Վաղը`+38 °C
«Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին». Սարգսյան
09:36, 24.06.2022 | mamul.am
2838 | 0

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին
«Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է միայն անել այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ բոլոր նախագահները, յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002թ.:
2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգթոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր