ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.09, EUR 411.41, RUB 6.62, GBP 488.16
+26 °C, +24 °C ... +38 °C Վաղը`+38 °C
«Ինչո՞ւ է Լավրովը խոսում միայն Բաքվի 5 առաջարկությունների մասին ու անտեսում Երևանի 6 առաջարկությունները». քաղաքագետ
10:18, 24.06.2022 | mamul.am
2434 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Լավրովի մտահոգիչ հայտարարությունները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում` Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հանդես է եկել մի քանի հայտարարություններով, որոնք առնվազն մտահոգիչ են։
Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
«Մեր գնահատմամբ, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովը որոշակի առաջընթաց արձանագրել է։ Համաձայնեցման ենթակա հարցերը մենք հայկական կողմի հետ քննարկում ենք։ Կարծում եմ, որ մեզ մոտ ընդհանուր մի ըմբռնում է ուրվագծվում, թե ինչպես է հարկավոր ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու։ Ռուսաստանն այս աշխատանքներին կաջակցի մինչև արդյունքի ձեռքբերումը։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով»։
© Սերգեյ Լավրով
✓ Լավրովը վերջերս Երևանում հայտարարել էր, թե կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ։
Բաքվում Լավրովը խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձեւակերպմամբ։ Արդյո՞ք Լավրովն ակնարկում է ֆունկցիոնալ միջանցքի հնարավորության մասին, ինչը ենթադրում է առնվազն Հայաստանի ինքնիշխանության որոշակի սահմանափակում` անձնագրային, մաքսային վերահսկողության հարցերում։
«Այս առումով (դելիմիտացիա/ դեմարկացիայի) կոնկրետ առաջարկներ կան և ես ուրախությամբ դրանք կքննարկեմ ձեզ հետ»։
© Սերգեյ Լավրով
✓ Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում Լավրովը, արդյո՞ք դրանք քննարկվել են Երևանում, թե՞ Մոսկվան քաղաքական առևտրի որոշակի դաշտ է բացում Բաքվի հետ, մանավանդ, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու Կասպյան երկրների գագաթնաժողովը։
«Դուք (դիմում է Ալիևին) հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք, ի դեպ, լսել ենք հայկական կողմի, վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»։
© Սերգեյ Լավրով
✓ Ինչո՞ւ է Լավրովը խոսում միայն Բաքվի 5 առաջարկությունների մասին ու անտեսում է Երևանի 6 առաջարկությունները, արդյո՞ք դրանք մերժվել են, թե՞ Լավրովն Ալիևին ակնարկում է, թե դրանք Մոսկվայի կողմից չեն կարևորվում։
Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանության կողմից կտրվեն սպառիչ պատասխաններ։ Ի վերջո, Հայաստանի իշխանությունը պետք է անկեղծ խոսի մեր հասարակության հետ` այն գիտակցմամբ, որ վարվող քաղաքականության գինը վճարում է ժողովուրդը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր