ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Գուցե Բայդենին հաջողվի նվազեցնել բենզինի գինը». Արման Վարդանյան
14:06, 24.06.2022 | mamul.am
2648 | 0

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Վաղը կամ այսօր` Սպիտակ տանը Բայդենը հանդիպում է 7 խոշոր նավթային ընկերությունների ղեկավարների հետ։
Այս նորությունն արդեն վաճառվել է 4% նավթի գնի անկմամբ Համաշխարհային շուկայում։
Ընտրություններին ընդառաջ վառելիքային գների իջեցումը ժամանակի հրամայական է։
Խոսակցություններ կան, որ ԱՄՆ բենզինի վրայից հանվելու են պետական հարկերը, որը քիչ % չի կազմում գնագոյացման մեջ։ Գուցե Բայդենին հաջողվի նվազեցնել բենզինի գինը, բայց, ըստ Մայքլ Բյուրի (ֆինանսիստ, մենենջեր, ինվեստոր), ով ճանաչված է ճգնաժամերի ժամանակ իր ճիշտ հաշվարկներով (2008-ին իր հաշվարկներով բինգո է բռնել)։ Մայքլ Բյուրին պնդում է, որ սա ընդամենը համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկիզբն է և շուկայի անկումը դեռ առջևում է։ Մայքլ Բյուրին տեսությունը կայանում է նրանում, որ շուկայի անկումը միշտ գերազանցում է նախորդ ճգնաժամի անկումից 15% ով։ Հիմք ընդունելով S&P 500-ի (Standard & Poor’s ԱՄՆ ֆոնդային բորսայում ամենա մեծ կապիտալիզացիա ունեցող գործող 500 ընկերություների ինդեք) Բյուրին ուսաումանսիրել է այս ինդեքսի անկմանը 1929թ-ից սկսած և չի սխալվել 2000-ակաների Dotcom-էրի ճգնաժամի ժամանակ և 2008-ին։
Բոլոր ճգնաժամերի ժամանակ դրամավարկային քաղաքականությունը խստացնում են, հիմա էլ դա տեսնում ենք մեր փոքր երկրում։ Կնշանակի, որ մեզ մոտ էլ արձագանքում են արտաքին շուկայի ազդակներին, կամ ավելի շուտ հրահանգավորում են այնտեղից։ 300 հազարի օրենքը, այնուհետև սպասվող, բոլորի համար արդեն` ունեցվածքի հայտարարագրման օրենքը, չէին լինի, եթե չլիներ ճգնաժամը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր