ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանին ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկում ներառելու մասին բանաձևին, այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Ինչպես պարզաբանել է սենատոր Քրիս Քունսը, Ուկրաինայի տարածք անօրինական ներխուժման համար Ռուսաստանին որպես ահաբեկչության հովանավոր ճանաչելու վերջնական որոշումը պետք է կայացնի Ջո Բայդենի վարչակազմը։ |