ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Դու սկի հավաբուն չես կարա սարքես, ո՞նց ես քեզ թույլ տալիս շինարարությունից խոսաս». Գևորգ Պետրոսյան
14:42, 24.06.2022 | mamul.am
6455 | 3

«Քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն Նիկոլը կառավարության նիստին էլի սկսել էր մեծախոսությամբ զբաղվել, ասում ա՝ մենք փողի խնդիր չունենք: Ասում ա՝ ոչ թե մենք շինարարների հետևից չենք հասնում, այլ շինարարները մեր հետևից չեն հասնում»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություներին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Էս չորս տարի ա դու վարչափեդի աթոռին ես, ի՞նչ ես սարքել, արա՛: Սաղ քաղաքը քանդեցիք, ինչքան օբյեկտ կա ապամոնտաժեցիք, թե իբր օրինական լինեն շինությունները, 1000 մարդու սարքեցիք գործազուրկ, էն Հայկ Մարությանին փչացրեցիք: Դու ո՞նց կարաս շինարարությունից խոսաս... ոնց որ ես խոսամ Իսպանիայում անցկացվող ցլամարտի հմտություններից: Դու սկի հավաբուն չես կարա սարքես, ա՛յ տղա, դու ո՞նց ես քեզ թույլ տալիս շինարարությունից խոսաս»,- ասաց Գ. Պետրոսյանը:

«Դու սկի հավաբուն չես կարա սարքես, ո՞նց ես քեզ թույլ տալիս շինարարությունից խոսաս». Գևորգ Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր