Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ. «Եվրոպացիները, սակայն, ընդունում են, որ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք հայտարարությունները»։ |