Հունիսի 6-ին, WWDC 2022 կոնֆերանսի շրջանակում, Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro-ն՝ 13 դյույմանոց էկրանով։ Նոր MacBook Pro 13-ը համալրված է M2 պրոցեսորով։ Այն ունի 8 արտադրական և 10 գրաֆիկական միջուկ։ Նոր պրոցեսորը պատկերի մշակման առումով 39%-ով ավելի հզոր է, քան նախորդ՝ M1-ը։ Այն նաև թույլ է տալիս նոր MacBook-ին մինչև 20 ժամ տևողությամբ տեսանյութ նվագարկել ընդամենը մեկանգամյա լիցքավորմամբ: Իսկ հովացման համակարգը թույլ չի տալիս, որ պրոցեսորը տաքանա։ MacBook Pro 13-ն ունի մինչև 24 ԳԲ RAM և 2 ՏԲ ներկառուցված հիշողություն: Apple-ը ներկայացնում է նորացված MacBook Pro-ն՝ M2-ով Retina էկրանն այժմ հագեցած է P3 գունային գամմայով, ինչն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են պատկերների հետ։ Միևնույն ժամանակ, էկրանն ապահովում է առավելագույնը մինչև 500 նիտ պայծառություն։ Նման նորամուծությունները թույլ են տալիս գույներըճշգրիտ վերարտադրել, ինչն անչափ կարևոր է դիզայներների համար։ Նոր MacBook-ի հաճելի նորություններից մեկն այն է, որ սարքն արդեն ունի բարձր որակի(ստուդիայի) խոսափող։ Թերևս հենց դա թույլ կտա ձեզ հրաժարվել արտաքին խոսափողներից փոդքասթեր ձայնագրելու համար: Apple-ը ներկայացնում է նորացված MacBook Pro-ն՝ M2-ով Նոր MacBook Pro 13-ի արժեքը Հայաստանում սկսվում է 783 900 դրամից։ Սարքը վաճառքում կհայտնվի հուլիսի 1-ից։ Իսկ այսօր՝ հունիսի 24-ին, արդեն մեկնարկել են նախնական պատվերները Apple-ի պաշտոնական վերավաճառող խանութներում՝ iSpace, MobileCentre, Zigzag, Vega, iStore։ |