ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Apple-ը ներկայացնում է նորացված MacBook Pro-ն՝ M2-ով
16:00, 24.06.2022 | mamul.am
2782 | 0

Հունիսի 6-ին, WWDC 2022 կոնֆերանսի շրջանակում, Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro-ն՝ 13 դյույմանոց էկրանով։

Նոր MacBook Pro 13-ը համալրված է M2 պրոցեսորով։ Այն ունի 8 արտադրական և 10 գրաֆիկական միջուկ։ Նոր պրոցեսորը պատկերի մշակման առումով 39%-ով ավելի հզոր է, քան նախորդ՝ M1-ը։ Այն նաև թույլ է տալիս նոր MacBook-ին մինչև 20 ժամ տևողությամբ տեսանյութ նվագարկել ընդամենը մեկանգամյա լիցքավորմամբ: Իսկ հովացման համակարգը թույլ չի տալիս, որ պրոցեսորը տաքանա։ MacBook Pro 13-ն ունի մինչև 24 ԳԲ RAM և 2 ՏԲ ներկառուցված հիշողություն:

Apple-ը ներկայացնում է նորացված MacBook Pro-ն՝ M2-ով

Retina էկրանն այժմ հագեցած է P3 գունային գամմայով, ինչն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են պատկերների հետ։ Միևնույն ժամանակ, էկրանն ապահովում է առավելագույնը մինչև 500 նիտ պայծառություն։ Նման նորամուծությունները թույլ են տալիս գույներըճշգրիտ վերարտադրել, ինչն անչափ կարևոր է դիզայներների համար։

Նոր MacBook-ի հաճելի նորություններից մեկն այն է, որ սարքն արդեն ունի բարձր որակի(ստուդիայի) խոսափող։ Թերևս հենց դա թույլ կտա ձեզ հրաժարվել արտաքին խոսափողներից փոդքասթեր ձայնագրելու համար:

Apple-ը ներկայացնում է նորացված MacBook Pro-ն՝ M2-ով

Նոր MacBook Pro 13-ի արժեքը Հայաստանում սկսվում է 783 900 դրամից։

Սարքը վաճառքում կհայտնվի հուլիսի 1-ից։

Իսկ այսօր՝ հունիսի 24-ին, արդեն մեկնարկել են նախնական պատվերները Apple-ի պաշտոնական վերավաճառող խանութներում՝ iSpace, MobileCentre, Zigzag, Vega, iStore։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր