ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Աշխարհը շարժող երեք առանցքային շարժիչ կա»․ Միքայել Նահապետյան
17:42, 24.06.2022 | mamul.am
2967 | 0

.«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Աշխարհը շարժող երեք առանցքային շարժիչ կա` քաղաքականությունը, զենքը ու փողը։ Հայկական ինքնության մեջ այս երեքն էլ դեմոնիզացված են` այն աստիճանի, որ ասացվածքներ ու դարձվածքներ կան դրանց մասին. «քաղաքականությունը պոռնկություն է», «փողը ձեռքի կեղտ է», «պատից կախված հրացանը տարին մեկ կրակում է»։
Ու նայելով սրան՝ ի վերջո մեր մոտ հարց չի՞ ծագելու, թե էդ ինչո՞ւ ու ո՞վ է ձևավորել մեր ինքնությունը, որ պետականության երեք բազաների նկատմամբ էդ տեսակ վերաբերմունք կա։ Ախր ժանրի բոլոր կանոններով մենք պիտի պետություն չունենայինք, ո՞նց կարա տունը հրացան պահող, բիրժայում առևտուր անող ու քաղաքականության մեջ մինչև կոկորդը խրված անգլիացին էլ պետություն ունենա` մենք էլ։
Մենք պիտի հրաժարվենք լինել մեր պապերի նման, կամ առհասարակ չենք լինի։ Խորքային վերափոխում է պետք մեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր