ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«ՀՀ ԱԳՆ-ում լեզվական խմբագիր-սրբագրիչների հրատապ կարիք կա»․ Նարինե Դիլբարյան
18:06, 24.06.2022 | mamul.am
4329 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․ «ՀՀ արտգործնախարարությունում (թերևս՝ ոչ միայն) լեզվական խմբագիր-սրբագրիչների հրատապ կարիք կա՝ հաշվի առնելով ԵՊՀ հայ բանասիրության և այլ բուհերի նույն կարևորագույն մասնագիտության որակյալ կրողների առկայությունը մեր աշխատաշուկայում, առաջարկում եմ նման հաստիքների քանակը կտրուկ ավելացնել (հավասարակշռելով պարեկների և ոստիկանների ստվար քանակը)՝ մրցույթներ հայտարարելով հետևել պետական լեզվի հարգը պատշաճ պահելուն: Հրատապության վառ օրինակը՝ ՀԴԿ-ն դիմում էր հղել ՀՀ ԱԳՆ-ը՝ պարզաբանումներ ակնկալելով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի վտանգահարույց պայուսակ-քարտեզի մասին՝ հուսալով, որ դրանք առկա են, և ստացանք հետևյալ պատասխանը՝ վրիպակով, որը համապատասխան աշխատակցի խստապահանջ աչքը կնկատեր ու կուղղեր տեղում՝ ՀՀ ԱԳՆ-ն բավարված է-բավարարված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր