ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+30 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+33 °C
«Հարցը Ջհանգիրյանը չէ, այլ՝ ջհանգիրյանների գոյությունն արդարացնող հանրությունը»․ Լ․ Բարսեղյան
00:42, 25.06.2022 | mamul.am
1854 | 1

«Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Հարցը Ջհանգիրյանը չէ, սիրելինե՛րս, խնդիրը Ջհանգիրյան արարող իշխանությունը չէ նույնիսկ՝ հին ու նոր, այլ՝ մասնագիտական իմաստով ջհանգիրյանների գոյությունն արդարացնող հանրությունը: Այդ պատճառով էլ իբր անելանելի դրության միջի փրկություն են մատուցում Ջհանգիրյանին, քոռերի միջի միաչքանին է՝ իբր, ինչպես ասում էր իմ կենսաբանության ուսուցչուհին: Էդ դեպքում լավ էր առաջ, գիտեինք՝ որ դատավորն ինչպիսին է, որ քննիչն ինչպիսին է, թե բա՝ արդարություն, հպարտ քաղաքացի, սեր և համերաշխություն: Ես չեմ պատկերացնում ինձ ջհանգիրյանների, վարդազարյանների, մացոների, տաթոների, արտուշների, կոստանյանների, նեմեցների, միհրանհակոբյանների և հազարավոր ուրիշների հետ սիրո և համերաշխության մեջ՝ քանի դեռ արդարության վերականգնում ու հատուցում չի եղել: Եթե դուք պատկերացնում եք, ձեր բարեգործ ջանին մեռնեմ ես:
Էս պատմության միջին հպարտ քաղաքացին էդ ուտուշխմուշ-բանակցություն-կտելոցի պատմության մատուցողն է եղել երևի, կամ մատուցողուհին, որ իր փողը վերցրել քաշվել է կողքի, ոչ էլ խաբար է, թե ինչ տեսակ կտեր է կերցրել Արդարադատության Աստվածը Արդարադատության Չաստվածին:
Զրուցակիցներից մեկը արդարացնում է մի անբարոյականին մյուս անբարոյականով հեռացնելու գեղեցիկ մշակույթը: Բայց անհասկանալի է մնում, թե վերջին անբարոյականին ով է հեռացնելու; Թե՞ Մանազկերտի խայտառակությունից հետո միայն Աստված է մեղավոր, նաֆսի տակ ենք, մենք մեղք չունենք»:

Աղբյուրը` Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր