ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Իշխան Սաղաթելյանը նշեց հաջորդ հանրահավաքի օրը
22:36, 24.06.2022 | mamul.am
4324 | 0

«Չորեքշաբթի՝ 19։30-ին, հավաքվում ենք, բովանդակային քննարկում է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հավաքը հուլիսի 1-ին՝ 19։30, այս հրապարակում»,- այսօր՝ երթից հետո, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան տարբեր ակցիաներ ու այցելություններ, որոնց մասին կտեղեկացնենք։ Մեր հանրահավաքները, ակցիաները, երթերը շարունակվում են, դրան զուգահեռ իրականացնում ենք կազմակերպական մի շարք աշխատաքներ, շարժումը ընդլայնելու նոր թափով, ավելի մեծ, վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր