ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
22:54, 24.06.2022 | mamul.am
4266 | 0

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Մասիվի դատարանում այսօր Սասնա Ծռեր խմբի (Վ. Գերավետյան, Ս. Կյուրեղյան և մյուսներ) գործով «դատական նիստ» տեղի ունեցավ, որին չէր մասնակցում խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը:

Արցախի Աղավնո համայնքում բնակվող Հակոբյանն այսօր հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին և դրա համար ունի հիմնավոր պատճառներ: Այդ մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը:
Եվ առանց այդ պատճառներին անդրադառնալու՝ վերջինս Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոփոխելու հարց բարձրացրեց:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Մարտիրոս Հակոբյանը ներկա էր:

Նրա ապստամբ ընկերները «դատավարության» մասնակիցներին ու նիստը նախագահողին բացատրեցին, որ Մ. Հակոբյանն այս օրերին իր տունն ու գյուղն է պաշտպանում թշնամուց, ուստի այս դատական խեղկատակությանը մասնակցելը ժամանակի վատնում է, երբ վտանգված է Արցախի մի քանի գյուղերի ճակատագիրը:
Այնուամենայնիվ, պետական մտածողությունից զուրկ, դավաճանական ռեժիմի հրահանգ կատարող դատավորը որոշեց Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկել հաջորդ նիստին, որը կկայանա հուլիսի 1-ին:

Նշենք, որ Աղավնոյին և հարակից համայնքներին այժմ վտանգ է սպառնում: Թշնամին շուտով շահագործելու է գյուղին կից կառուցած ճանապարհը, ինչը կնշանակի, որ նշված հայկական գոյուղերը կհայտնվեն թշնամական կողմի վերահսկողության տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր