Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Մասիվի դատարանում այսօր Սասնա Ծռեր խմբի (Վ. Գերավետյան, Ս. Կյուրեղյան և մյուսներ) գործով «դատական նիստ» տեղի ունեցավ, որին չէր մասնակցում խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը: Արցախի Աղավնո համայնքում բնակվող Հակոբյանն այսօր հեռախոսազանգի միջոցով դատարանին տեղեկացրել էր, որ չի կարող ներկա գտնվել այսօրվա նիստին և դրա համար ունի հիմնավոր պատճառներ: Այդ մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Մարտիրոս Հակոբյանը ներկա էր: Նրա ապստամբ ընկերները «դատավարության» մասնակիցներին ու նիստը նախագահողին բացատրեցին, որ Մ. Հակոբյանն այս օրերին իր տունն ու գյուղն է պաշտպանում թշնամուց, ուստի այս դատական խեղկատակությանը մասնակցելը ժամանակի վատնում է, երբ վտանգված է Արցախի մի քանի գյուղերի ճակատագիրը: Նշենք, որ Աղավնոյին և հարակից համայնքներին այժմ վտանգ է սպառնում: Թշնամին շուտով շահագործելու է գյուղին կից կառուցած ճանապարհը, ինչը կնշանակի, որ նշված հայկական գոյուղերը կհայտնվեն թշնամական կողմի վերահսկողության տակ: |