ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Տիգրան Ուլիխանյանն աշխատավայրում մշտապես խնջույքներ է արել, ով է փորել նրա տակը. «Ժողովուրդ»
10:27, 25.06.2022 | mamul.am
4047 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները մանրամասներ են հայտնում Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառների մասին: Պարզվում է՝ այդ ամենն ուշագրավ նախապատմություն ունի. ՔՊ-ում առկա տարբեր թեւերի բախման արդյունք է եղել կատարվածը:

Բանն այն է, որ երբ Ուլիխանյանը նշանակվել էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավար, Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արել է նրա ոտքի տակը փորելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տարբեր հավատարիմներ սկսել են զեկուցել, թե Ուլիխանյանն իր գործառույթները չի իրականացնում, փափուկ է գործում, հաճախ խնջույքներ է անում աշխատավայրում… Ու երբ այս տվյալները ներկայացվել են Փաշինյանին, վերջինս որոշել է աշխատանքից հեռացնել Ուլիխանյանին: Նրա փոխարեն նշանակվեց նույն Ռոմանոս Պետրոսյանը, որը փաստեր էր հավաքել Ուլիխանյանի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր