ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը. «Հրապարակ»
11:00, 25.06.2022 | mamul.am
3228 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի և սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ օրերս ավարտվել է զենքի գնումների համար հայտարարված մրցույթը: Զենք ներկրելու հարցում լուրջ դժվարություններ ունեցող իշխանությունները փորձել են ընդլայնել զենքի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների շրջանակը և առաջարկել են տենդերին մասնակցել մեծ թվով կազմակերպությունների, որոնք այս կամ այն չափով համապատասխանում են մրցույթի չափանիշներին:

Մոտ 30 ընկերության ուղարկվել են տենդերի փաթեթները, խնդրել-համոզել են, որ մասնակցեն մրցույթին, սակայն արդյունքում տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի` Պատրոն Դավիթի ընկերությունը: Բանն այն է, որ ցանկությունը դեռ քիչ է, պետք է համապատասխան կապեր ու հնարավորություններ ունենալ` զենք ներկրելու համար: Ի դեպ, Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, նա անցնում է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը մարտի 14-ին փոխվեց` գրավի դիմաց ազատ արձակեցին, որպեսզի զենքի մատակարարման գործընթացը մտնի բնականոն հուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր