Ապարանում օրեր առաջ կրակոցների հետևանքով մահացածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: «Արյունահեղություն կատարողները չպետք է մտնեն Ապարան, որ մենք հանգիստ ապրենք»,- ասում են նրանք: Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր ևս մեկ քաղաքացի։ |