ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+37 °C, +21 °C ... +37 °C Վաղը`+39 °C
Կամերային երաժշտության տանը Լուսինե Զաքարյանի 85-ամյակին նվիրված համերգ կանցկացվի
03:06, 26.06.2022 | mamul.am
1032 | 0

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 26-ին, ժամը 19:30 կանցկացվի համերգ՝ նվիրված ճանաչված երգչուհի Լուսինե Զաքարյանի 85-ամյակին։

Համերգին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) մենակատարներ Գալինա Ցոլակյանը (սոպրանո/միջազգային մրցույթների դափնեկիր), Գայանե Ղամբարյանը (սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն, կլավեսին), Հովիկ Օգանեզովը, (թավջութակ), Սոնա Ղամբարյանը (դաշնամուր), Մարգարիտ Սարգսյանը (դաշնամուր), ինչպես նաև Լուսինե Զաքարյանի անվան անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողներ։

Համերգը կազմակերպել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր