ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+31 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Զինվորական ծառայություն չանցած անձը շտապեց «клубника-օպերացիայով» ԶՈՒ-ն տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր»․ Ս․ Հասրաթյան
22:24, 25.06.2022 | mamul.am
2352 | 1

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Տարիներ առաջ, երբ մեր երկրում ընդդիմությունը և նրան ձայնակցող գրանտակեր իրավապաշտպաններն ու «անկախ» լրատվամիջոցները ամենատարբեր ամբիոններից անխնա փնովում էին Հայոց զինուժը, հայտարարում, որ բանակը թալանում են, զինվորը սոված է, անգամ «մայկա-տրուսիկ» չունի հագնելու, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ՝ փամփուշտ չլինելու պատճառով՝ իբր բահերով էին կռվում, հանրության մեծ մասն այս ամենն ընդունում էր հալած յուղի տեղ և ատելությամբ լցվում տարիներով հայրենիքի պաշտպանությանը զիվորագրված ուսադիրներով մարդկանց հանդեպ...
Տարիներ անց, երբ արդեն իշխանության եկավ երեկվա ընդդիմությունը, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զավթեց զինվորական ծառայություն չանցած անձը, փոխանակ թերությունները շտկելով՝ եղածին ինչ-որ բան ավելացներ. շտապեց գլխատել բանակը, իսկ ապա նաև իր ոճին հատուկ ուղղամտությամբ, առաջնահերթությունը տալ ոչ թե բանակի սպառազինմանն ու անձնակազմի մարտունակության բարձրացմանը, այլ «клубника-օպերացիայով» զինված ուժերը տանել այնտեղ, որտեղ հայտնվել է այսօր...
Իսկ այսօր երբեմնի հաղթող բանակը պարտված է, մարտական և բարոյահոգեբանական առումով՝ ջարդված, գրեթե ամեն օր տեղի ունեցող մահվան դեպքերից կոտրված, չորս ամիս շարունակ առանց Գլխավոր շտաբի պետի և, որ ամենասարսաելին է՝ անորոշ հեռանկարով... Հետաքրքիր է, երեկ աքլորացած, իսկ այսօր պապանձված երբեմնի գրանտակեր իրավապաշտպաններն ու «անկախ» լրատվամիջոցները, որ չորս տարի առաջ՝ գիշեր ու ցերեկ հեռախոսս «պայթեցնում» էին, այս ամենի հետ կապված ասելիք չունե՞ն, թե արդեն հասել են իրենց նպատակին...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր