ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+37 °C, +21 °C ... +37 °C Վաղը`+39 °C
«Այդ օրենքի ամենավտանգավոր կողմն այն է, որ բոլորին պարտադրվում է բանկերում բացել հաշվեհամար ու օգտվել ծառայություններից»․ Թ․ Ալեքսանյան
22:54, 25.06.2022 | mamul.am
2424 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «300 հազար դրամից ավել գումարով առուծախը այսուհետև Հայաստանում պարտադիր կերպով կիրականացվի անկանխիկ. փաստորեն նիկոլի գլխավորած օկուպացիոն վարչակարգը հայաստանցիներին վերջնականապես մտցնում է բանկային կաբալայի մեջ:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դրանով բանկերը, այսպես կոչված, միջնորդավճարների գանձման տեսքով մտնելու են մարդկանց գրպանը, կամ որ դա կվատթարացնի Հայաստանում ներդրումային միջավայրը, քանի որ կապիտալը սիրում է հոսել այն երկրներ, որտեղ կարող է ազատ շրջանառվել, այլ ոչ թե տոտալ վերահսկվել, դրանք դեռ ոչինչ, ամենավտանգավոր կողմը այդ հակաիրավական օրենքի այն է, որ, ըստ էության, բոլոր մարդկանց պարտադրվում է բանկերում բացել հաշվեհամարներ ու օգտվել նրանց ծառայություններից. ծառայություններ, որոնց մատուցման կարիքը բացարձակապես չունեն, դա նրանց իրավունքների կոպիտ ոտնահարում է, քանի որ մարդը պիտի ազատ լինի իր ընտրության մեջ՝ օգտվել բանկերի ծառայություններից, թե ոչ, դա իր անքակտելի իրավունքն է, իսկ երբ իրեն այլընտրանք չի տրվում ու բանկերին վերապահվում է մոնոպոլ իրավունք իր փոխարեն իրականցնել իր իսկ ֆինանսական գործարքները, ուրեմն իրականացվում է բռնություն իր նկատմամբ:
Վերջապես եկեք չմոռանանք մարդկանց իրավահավասարության սահմանադրական նորմի մասին, այդ հանցավոր օրենքով բանկիրներիը դառնում են արտոնյալ խավ. ովքե՞ր են նրանք, որ մարդիկ իրենց առուծախը բացառապես նրանց միջոցով պիտի անեն, չէ՞ որ խոսքը մարդկանց սեփական գումարների մասին է ու ոչ մի բանկիր այդ գումարների հետ կապված չունի ոչ մի իրավասություն:
Մեծ հաշվով փողը մարդու ազատության թիվ 1 երաշխավորն է, եթե մարդ ունի փող, ուրեմն ազատ է, բայց ազատ է մինչև այն պահը, երբ կարող է այդ փողը տնօրինել այնպես, ինչպես կամենա, իսկ երբ մարդու փողը բացառապես էլեկտրոնային է ու կարող է գոյություն ունենալ միայն բանկի հաշվեհամարին, որը ցանկացած պահի կարող է սառեցվել, արգելափակվել, առգրավվել և այլն, ապա այն դադարում է այդ մարդու համար ազատության երաշխավորը լինել:
Մի խոսքով՝ արագ քայլերով ու թռի-վռի անելով ազգովի գնում ենք դեպի թվային ստրկացում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր