ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Արցախը կուլ տալը վտանգավոր զբաղմունք է դառնում Ալիևի համար»․ Վարդան Բալյան
23:42, 25.06.2022 | mamul.am
5129 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը կուլ տալը՝ անգամ, եթե այն արդեն կոկորդում է, մահացու վտանգավոր զբաղմունք է դառնում Իլհամ Ալիևի համար: Պատերազմական հաղթանակը ցանկացած երկրում անխուսափելիորեն հանգեցնում է հանրային էքսպեկտացիաների, սպասումների կանխատեսելի աճ, ինչի մասին բազմիցս խոսել եմ: Բնականաբար, Ադրբեջանը չէր կարող բացառություն լինել և չէ:
Ներկայացնում եմ Վիշապաքաղ ծրագրի շրջանակներում մեր տեղեկատվական թիմի գործունեության արդեն խիստ որոշակի արդյունքներ:
Այսպես, պատերազմական հաղթանակով պատեհ-անպատեհ գլուխ գովող Իլհամ Հեյդարիչը մինչև 44-օրյա պատերազմը ադրբեջանական ընդդիմության հարցերը լուծել էր և թվում էր, թե ալիևյան կլանին իր գոյության հետագա ամբողջ ընթացքում սպառնացող ընդդիմություն գոնե տեսանելի ապագայում չի կարող ձևավորվել: Ալիևի ընդդիմության ձևավորումը, կայացումը, ամրապնդումը ադրբեջանական հասարակության խնդիրն է, անձամբ ես ու իմ ընկերները թքած ունենք, թե ինչպե՞ս կլուծեն: Վիշապաքաղ ծրագրի նպատակներից էր նպաստել և հնարավորինս ուղղորդել հանրային սպասումների/էքսպեկտացիայի հետպատերազմական կանխատեսելի աճը Ադրբեջանում: Բարդ ու չափազանց դժվար լուծելի խնդիր, բայց ոչ տաղանդավոր հայրենանվեր հայ երիտասարդների համար, ում գրագետ տեղեկատվական աշխատանքի շնորհիվ կայացել են ալիևյան կլանին ընդդիմախոս արդեն մի քանի տասնյակ սոցցանցային օգտահաշիվներ, յութուբյան կանալներ, որոնց թվում՝ մի քանի հարյուր հազար, նույնիսկ 500 հազարից ավելի հետևորդներ ունեցող յութուբյան կամ թելեգրամի ալիքներ, ֆեյսբուքյան էջեր, դե տիկ-տոկի մասին չեմ խոսում, որ ամենատարածվածն է Ադրբեջանում: Շատ մանրամասնել չեմ կարող նաև այն պատճառով, որովհետև ինքս անձամբ չգիտեմ ու չեմ հասկանում, թե ի՞նչ են անում մեր տղաներն ու աղջիկները, բայց վստահ կարող եմ ասել, որ ինչ անում են՝ լավ են անում, շատ լավ: Չգովել չեմ կարող, վստահ եմ, հեռու չէ օրը, երբ մեծագույն հաճույքով կհրապարակեմ տեղեկատվական պատերազմի ճակատում կռվողների անունները:
Սիրելի ընկերներ, Վիշապաքաղ ծրագրի ֆինանսավորումը շարունակում ենք մեր երկու տասնյակի հասնող բարեկամների դրամական հատկացումների շնորհիվ, բայց միջոցների սղության պատճառով ավելի ու ավելի դժվար է դառնում գործել նախանշված ուղղություններով համաժամանակյա: Խնդրում եմ բոլորին, ովքեր կցանկանան օժանդակել ծրագրին, անձնական նամակով գրել ինձ»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր