ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը
10:30, 26.06.2022 | mamul.am
6452 | 0

G7-ի երկրների ղեկավարների հանդիպումները, որոնց կմիանան նաև Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Սենեգալի և Հարավային Աֆրիկայի առաջնորդներտը, կանցկացվեն Գերմանիայում՝ հունիսի 26-ից 28-ը։

Կքննարկվեն համաշխարհային տնտեսությանը, արտաքին և անվտանգության քաղաքականությանը, կայուն զարգացմանը, պարենային անվտանգությանը, թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր։

Հանդիպումներից մեկի ժամանակ մասնակիցներին հեռավար կարգով կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ առաջնորդները կքննարկեն նաև Ռուսաստանին համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելուն ուղղված նոր ծրագրեր:

Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր