ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նույն լկտիությամբ 4 տարի առաջ գողացավ հայ ժողովրդի հավատը». Մ. Եսայան
15:24, 26.06.2022 | mamul.am
3627 | 4

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի գրառումը. «Տեսախցիկների առաջ դիտմամբ գրիչ գողացողը նույն դիտմամբությամբ, նույն լկտիությամբ, ի տես աշխարհի, ի տես բոլոր հայերիս, 4 տարի առաջ գողացավ հայ ժողովրդի հավատը, արժանապատվությունը, պատմությունը, հաղթանակները, Արցախը, ապագան/կարող եք ինքներդ շարունակել ցանկը․․./ և, այդ, հրապարակավ գողացածը նվիրեց հայի թշնամիներին․.․ Հետո նույն ցինիկությամբ, ջեբկիրի ճարպկությամբ, ինչպես այսօր, գրիչը ծոցը դնելիս, թափ տվեց ուսերը և աչքի պոչով խորամանկ ստուգեց՝ նկատե՞ցին․․
Հա, եթե նկատեցին, ուրեմն իր հերթական լկտի-դավաճանական, մանիպուլյացիան ևս հաջողվեց․․․․
Մտածեք, թե հերթը ո՞րին է հասնում, է՞լ ինչն է գողանալու և հանձնելու թշնամուն․․․
Գողը գիտի, թե ինչն է գողանալու, իսկ դո՞ւք․․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր