ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թուրքիան խոստանում է չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
23:42, 26.06.2022 | mamul.am
4044 | 0

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս դիրքորոշումը Քալինը բացատրել է նրանով, որ այդ պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը։
«Իհարկե, մենք դա չենք ցանկանում»,- ասել է Քալինը՝ հավելելով, որ արևմտյան երկրները հավանություն են տալիս նման դիրքորոշմանը։

Ըստ երկրի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի, որին հղում է անում Haberturk հեռուստաալիքը, Թուրքիան կախում ունի էներգիայի արտաքին աղբյուրներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր