ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ձեզ ներքաշում են պատերազմի մեջ. Կրեմլն արդեն որոշել է». Զելենսկու ուղերձը՝ բելառուսցիներին
23:48, 26.06.2022 | mamul.am
3686 | 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում ուղերձով դիմել է բելառուս ժողովրդին. «Այսօր ես ուզում եմ դիմել Բելառուսի քաղաքացիներին՝ մարդկանց՝ և՛ քաղաքացիական անձանց, և՛ համազգեստով։ Ձեզ ներքաշում են պատերազմի մեջ։ Եվ նույնիսկ ավելի ակտիվ, քան փետրվարին ու գարնան ամիսներին։ Կրեմլն արդեն որոշել է ամեն ինչ ձեր փոխարեն՝ ձեր կյանքը նրանց համար ոչինչ չարժե։ Բայց դուք ստրուկներ կամ թնդանոթի միս չեք։ Դուք չպետք է մեռնեք: Եվ դուք չեք կարող թույլ տալ, որ որևէ մեկը որոշի ձեր փոխարեն, թե ինչ է սպասվում ձեզ հաջորդիվ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր