ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Ռուսաստանին կհաջողվի՞ Կասպից ավազանը փակել արտատարածաշրջանային երկրների և Թուրքիայի առաջ»․ Վահրամ Աթանեսյան
23:36, 27.06.2022 | mamul.am
1911 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Հունիսի 24-ին Բաքվում Լավրովի բանակցություններն, ինչպես երևում է, խիստ անհանգստացրել են Թուրքիային։ Էրդողանի գլխավոր խորհրդական-մամուլի խոսնակ Քալընը հիշեցրել է, որ «Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքով»։ Հունիսի 29-ին Աշխաբադում գումարվում է մերձկասպյան երկրների առաջնորդների խորհրդաժողով։ Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանն առաջարկում է ստեղծել Կասպյան ավազանում համագործակցության մշտական գործող մարմին՝ նստավայր ունենալով Աստրախանը։ Կարելի է հասկանալ, որ Քալընը ուղերձ է հղում Ալիևին։ Մնում է սպասել՝ Ռուսաստանին կհաջողվի՞ Կասպից ավազանը փակել արտատարածաշրջանային երկրների և առաջին հերթին՝ Թուրքիայի առաջ։ Աշխաբադից առաջ Ալիևը մեկնել է Տաշքենդ։ Ճիշտ է, Ուզբեկստանը մերձկասպյան երկիր չէ, բայց բավական հաջողությամբ Ղազախստանի հետ վիճարկում է Կենտրոնական Ասիայում առաջնորդությունը՝ հանդիսանալով «Թուրքական աշխարհի» մաս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր