ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ո՞նց կարելի է՝ երեխայի սեռը չիմանալով, նման հայտարարություն անել». Պետրոսյանը՝ Մարուքյանին
13:00, 27.06.2022 | mamul.am
6048 | 1

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտնի հարցազրույցին, ասել է. «Էդմոն Մարուքյանն ասուլիս է տալիս ու ասում՝ ինչի՞ է Քոչարյանի թոռը ծնվում ԱՄՆ-ում. սա ի՞նչ կապ ունի Հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթի հետ: Հլը դաժե ասում է՝ որպեսզի բանակում չծառայի, սա այն դեպքում, երբ Քոչարյանի թոռն աղջիկ է: Մարուքյա՛ն, անհարմար չես զգո՞ւմ. ո՞նց կարելի է՝ չծնված երեխայի սեռը չիմանալով՝ նման հայտարարությամբ հանդես գալ»,- նշել է Պետրոսյանը:

«Քոչարյանի թոռն ինչո՞ւ է դրսում ծնվում, որ հետո բանակում չծառայի՞»,- այս մասին, օրեր առաջ, «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել էր Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Տեղեկացնենք, որ երեկ ծնվել է Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի դուստրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր