ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՄԱՄՈՒԼ․am-ը միանում է ԶԼՄ-ների նախաձեռնությանը և հարց չի ուղարկի Փաշինյանին
14:18, 27.06.2022 | mamul.am
5856 | 4

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելու է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել press@gov.am էլ. փոստին»,- նախօրեին գրել էր նա:

Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։
Արդյունքում, ըստ էության, սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։
Մի քանի տասնյակ ԶԼՄ-ներ հայտարարություն են տարածել՝ հրապարակավ հրաժարվելով ձևական հարց ուղարկելուց. «Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։
Ուստի, hորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային, մանավանդ, որ նախկինում առկա՝ կորոնավիրուսային համավարակով պատճառաբանվող սահմանափակումները ներկայումս արդիական չեն»։

ՄԱՄՈՒԼ․am-ը ևս միանում է ԶԼՄ-ների այս նախաձեռնությանը և հրաժարվում Փաշինյանին հարց ուղարկելուց:

Հայտարարությանը միացել են՝

1. Բագրատ Եսայան – «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան - «Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան – Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր

22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի

23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

24. Անահիտ Ոսկանյան - Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

26. Գագիկ Շամշյան - SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր

27. Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր

28․ Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր

29․ Երվանդ Բոզոյան - Zham.am կայքի գլխավոր խմբագիր

30․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

31․ Հակոբ Ավետիքյան - «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

32․ Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր

33․ Արտաշես Շահբազյան - ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր

34. Զառա Նազարյան - Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար

35. Վարդուհի Իշխանյան - Ankakh.am-ի գլխավոր խմբագիր

36. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն

37. Գագիկ Ասատրյան - Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր

38. Վահագն Գարագաշեան - Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

39. Շահան Գանդահարյան - Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

40. Վիգեն Ավագյան - «Վանա ձայն» (Լիբանան) - գլխավոր խմբագիր

41. Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

42. Արամ Շահնազարյան - «Ալիք-online» (Իրան) գլխավոր խմբագիր

43. Զարմիկ Պողիկյան - Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր

44. Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր

45. Զարեհ Աճեմյան - «Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

46. Զավեն Թորիկյան - «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

47. Զավեն Լիլոզյան - «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր

48. Արա Պուլուզյան - Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր

49. Լևոն Պարոնեան - Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր

50. Քերոբ Էքիզյան - Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր

51. Էմանուիլ Մկրտչյան - «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր