Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելու է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: «ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել press@gov.am էլ. փոստին»,- նախօրեին գրել էր նա: Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։ ՄԱՄՈՒԼ․am-ը ևս միանում է ԶԼՄ-ների այս նախաձեռնությանը և հրաժարվում Փաշինյանին հարց ուղարկելուց: Հայտարարությանը միացել են՝ 1. Բագրատ Եսայան – «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն 2. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր 3. Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ 4. Աննա Իսրայելյան - «Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր 5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր 6. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր 7. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am կայքի գլխավոր խմբագիր 8. Վահե Սարգսյան – «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր 9. Սոնա Տռուզյան – «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար 10. Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար 11. Սևակ Հակոբյան – Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր 12. Քնար Մանուկյան - «Ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր 13. Տաթև Այվազյան – «Armday.am» կայքի գլխավոր խմբագիր 14. Հրանտ Մելիք-Շահնազարյան – «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր 15. Անժելա Նալբանդյան – PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր 16. Հասմիկ Սարգսյան– 7or.am կայքի գլխավոր խմբագիր 17. Կարեն Անտինյան – Blognews.am կայքի գլխավոր խմբագիր 18. Փայլակ Ֆահրադյան – Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր 19. Աստղիկ Մաթևոսյան – AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր 20. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր 21. Ժաննա Ծառուկյան – LIVEnews.am կայքի գլխավոր խմբագիր 22. Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի 23. Տիգրան Գալստյան – MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր 24. Անահիտ Ոսկանյան - Panorama.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր 25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր 26. Գագիկ Շամշյան - SHAMSHYAN.com-ի գլխավոր խմբագիր 27. Գևորգ Էմին-Տերյան – Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր 28․ Անի Կարապետյան – «Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր 29․ Երվանդ Բոզոյան - Zham.am կայքի գլխավոր խմբագիր 30․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր 31․ Հակոբ Ավետիքյան - «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր 32․ Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր 33․ Արտաշես Շահբազյան - ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և arfd.am կայքի գլխավոր խմբագիր 34. Զառա Նազարյան - Le Courrier d Erevan ինֆորմացիոն կայքի ղեկավար 35. Վարդուհի Իշխանյան - Ankakh.am-ի գլխավոր խմբագիր 36. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն 37. Գագիկ Ասատրյան - Alternativ.am կայքի գլխավոր խմբագիր 38. Վահագն Գարագաշեան - Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 39. Շահան Գանդահարյան - Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր 40. Վիգեն Ավագյան - «Վանա ձայն» (Լիբանան) - գլխավոր խմբագիր 41. Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր 42. Արամ Շահնազարյան - «Ալիք-online» (Իրան) գլխավոր խմբագիր 43. Զարմիկ Պողիկյան - Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր 44. Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր 45. Զարեհ Աճեմյան - «Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր 46. Զավեն Թորիկյան - «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր 47. Զավեն Լիլոզյան - «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր 48. Արա Պուլուզյան - Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր 49. Լևոն Պարոնեան - Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր 50. Քերոբ Էքիզյան - Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր 51. Էմանուիլ Մկրտչյան - «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Հայտարարությունը բաց է միանալու համար: |