ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հրատապ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան». Սուրեն Պարսյան
14:00, 27.06.2022 | mamul.am
3648 | 0

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գրառումը. «ՀՐԱՏԱՊ․ այլընտրանքային ճանապարհ բանակցել-բացել դեպի Ռուսաստան
Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսի ճանապարհահատվածի փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։
Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։
Վերին Լարսի անցակետը փակ լինելու, դոլարի արժեզրկման և վառելիքի ծախսերի ավելացման պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա․ կսնանկանան և իրենց հետ կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։
Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։
Հ․Գ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը»:

Աղբյուրը` Սուրեն Պարսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր