ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ». Գոռ Աբրահամյան
14:36, 27.06.2022 | mamul.am
3547 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը. «Չնայած լրագրողների առանձին հարցումներին պատասխանների միջոցով 2020թ. նոյեմբերի 9-10-ի դեպքերի առնչությամբ քննվող քրեական գործերի մասին համապատասխան ամփոփ տեղեկատվություն տրամադրվել է, սակայն դատելով նույնի առնչությամբ չդադարող բանավոր հարցումներից՝ թերևս, առկա է ավելի հրապարակային մակարդակով այդ տեղեկատվությունը հանրայնացնելու անհրաժեշտություն: Ելնելով դրանից՝ տեղեկացնում եմ հետևյալը.
2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Երևան քաղաքում գտնվող Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է:
Տվյալ քրեական գործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ:
Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
Դրանցից՝

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր