ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանն անդրադառնալով Ապարանում տեղի ունեցած արյունալի դեպքին՝ ասել է. «Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, քանի որ ընթանում են քննչական գործողություններ... Էնտեղ եղել են հարյուրից ավելի մարդիկ, թե՝ ով ինչ առնչություն է ունեցել միջադեպին, թող քննությունը պարզի... Ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որևէ մեկը կապ չունեն դեպքի հետ: Եղբայրս եղել է գազալցակայանում, մեզնից բոլորը կարող են լինել էնտեղ»: |