ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սո՞ւտ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությո՞ւն»․ Արթուր Ղազինյան
19:48, 27.06.2022 | mamul.am
3087 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «30-ի հասնող հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել կենսաբանական միավորի ասուլիսին, քանի որ բոլոր հարցերը նրան արդեն տրված են, բոլոր որակումները, գնահատականները, պիտակները տրված են, ավելին ասել հնարավոր չէ, ուղղակի ամոթ է:
Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սո՞ւտ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությու՞ն:
Բոլոր ստերն ու կեղծիքները բացահայտված են, նրա դավաճանության բոլոր դրվագները պարզ են: Հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, չհասկացողներին որևէ բան բացատրելն այլևս անօգուտ է. ժամանակի ընթացքում կհասկանան:
Նա այլևս ավարտված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, նա այլևս իշխանություն չունի Հայաստանում, նրա հետ խոսլու, հարց ուղղելու կամ բանավիճելու ՈՉ ՄԻ պատճառ չկա:
Իր փոխարեն ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ պատվախնդիրը՝ ինքնասպան էր եղել:
Բայց սա ոչ միայն դեռ շնչում է, այլև դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու ասուլիսներ է կազմակերպում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր