ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հովհաննիսյան Արթուրը ստում է». Փայլակ Ֆահրադյան
17:54, 27.06.2022 | mamul.am
3080 | 1

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին լրագրող, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Հովհաննիսյան Արթուրը ստում է.
Նախ բոյկոտին միացել է շուրջ 60 ԶԼՄ:
Նա խոսում է, որ տվյալ ԶԼՄ-ները մշտապես մոլորեցրել են հանրությանը։ Բոյկոտին միացած ԶԼՄ-ներից առնվազն երկուսում սույն պատգամավորը աշխատել է՝ որպես լրագրող, և եթե ընդունենք, որ իր ասածը ճիշտ է, ապա նա ևս հանրությանը մոլորեցնողներից է եղել։
Եվ երրորդ, իսկ դա արդեն՝ դատարանում»։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառումը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր