ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Բերձորում ադրբեջանցիները տեղափոխում են խաչքարը
18:12, 27.06.2022 | mamul.am
4466 | 1

Օգտատեր Դավիթ Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են Բերձորում ադրբեջանցիները տեղափոխում խաչքարը: Նշենք, որ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների աչքի առաջ: «Նոր ճանապարհը, որի մասին վերջերս խոսեցի, արդեն գրեթե կապվել է Լաչինի միջանցքի հետ։ Հենց խաչմերուկում կանգնած էր հայկական խաչքար՝ նվիրված զոհված բերձորցիներին։ Ադրբեջանցիները խաչքարը կապել են գոտիով և հրել հակառակ կողմը։ Հետաքրքիր է, որ թույլտվություն ունեն, բայց ինչ-որ մեկը տվել է չէ՞ այդ թույլտվությունը, մենք ինքներս զգույշ կհեռացնեինք, բայց նույնիսկ արժան չհամարեցինք գալ ու նայել, թե ինչպես են ադրբեջանցիները վերաբերում մեր խաչքարին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ի դեպ, տեղափոխելուց հետո խաչքարը թողել են ճանապարհի հակառակ կողմում, և այն մինչ այժմ ընկած է գետնին՝ առանց պատշաճ ուշադրության:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր